ՏՄՊՊՀ – ԱՐՄԵՆՏԵԼԸ, ՖԱՅԲԵՐՆԵՏ ՔՈՄՅՈՒՆԻՔԵՅՇՆԸ ԵՎ ՊՐԵՍՍ ՍՏԵՆԴԸ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկել են նաեւ այլ շուկաների ուսումնասիրության արդյունքներ. տվյալների հաղորդման միջազգային տարանցման ծառայություն` ինտերնետ հասանելիության համար (մագիստրալ ինտերնետ) եւ լրատվական թերթերի մանրածախ իրացում: Դրանցից առաջինում գերիշխող են «ԱրմենՏել» (53.9 %) եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» (46.1) ընկերությունները: Իսկ «Պրես Ստենդը» 37 տոկոս մասնաբաժնով լրագրային թերթերի իրացման շուկայի գերիշխողն է: