ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՆ
Հայաստանյան շուկաներն այսօր կենտրոնացվածության բարձր մակարդակ ունեն: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:
Նրա կարծիքով` հայ-թուրքական սահմանի բացումն էական ազդեցություն կունենա այդ մենաշնորհային իրավիճակի բարելավման առումով, քանի որ կխթանվի մրցակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում:
Ա. Շահնազարյանը նաեւ նշեց, որ հանձնաժողովի այս տարվա աշխատանքը բավարար չի գնահատվում: Պատճառը ճգնաժամն է, որի ժամանակ դադարեցվել են ստուգումները փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների մոտ:
Հանձնաժողովի նախագահի խոսքով` 2010-ին սպասվում են հանձնաժողովի կողմից տարվող վարչարարության խստացումներ, հնարավոր են իրենց դիրքերը չարաշահող սուբյեկտների հանդեպ կիրառվող պատժամիջոցների խստացումներ, կուժեղացվի վերահսկողությունը, կպարզեցվի տնտեսվարողների գործունեությանը գնահատական տալու մեթոդաբանությունը: