ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11:00-ին, նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ:
Օրակարգում`
– «Տիար Գասպարյան» ՍՊԸ կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկում:
– «Արտակ» ԱԿ (ՇԽ-175 լիցենզիա) նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հարցի քննարկում: