Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԵՆՑ ԾԱՎԱԼՆԵՐԸ
25/09/2009 19:25
Կիսվել

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԵՆՑ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է փոքր եւ միջին տնտեսվարողների կողմից գյուղմթերքի արտահանման ծավալները: Եթե 2008-ին գյուղմթերքի արտահանման համար տրամադրվել է ընդհանուր առմամբ 2418 հավաստագիր, որից 2115-ը` մինչեւ 2.5 տոննայի արտահանման համար, ապա միայն 2009-ի հուլիս-սեպտեմբերին տրամադրվել է 5226 հավաստագիր, որից 4430-ը` մինչեւ 2.5 տոննայի արտահանման համար: Այս թվերն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը:

Այս հաջողությունները նա վերագրում է կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Այս տարի պարզեցվել են գյուղմթերքի արտահանման ընթացակարգերը, նվազեցրել այդ պարագայում վճարվող գումարները: Եթե նախկինում արտահանման համար պարտադիր` գյուղմթերքի ծագման բուսասանիտարական հավաստագիրը տրվում էր 5 օրում` շուրջ 35 հազար դրամ վճարումների դիմաց, ապա այժմ տրվում է ընդամենը 1 օրում` 2000 դրամի դիմաց: Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը 7-ից իջեցվել է 4-ի: Այս փոփոխությունները վերաբերում են մինչեւ 2.5 տոննա գյուղմթերքի արտահանմանը:

Բացի այդ` հանվել է գյուղմթերքի մի շարք տեսակների արտահանման համար նախկինում անհրաժեշտ առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի պահանջը: Մինչ այս որոշման ընդունումը` նշված հավաստագիրը տրամադրվում էր մոտ 10 օրում:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6