Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 2009Թ.-ԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 220 ԴԵՊՔ
28/09/2009 11:28
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 2009Թ.-ԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 220 ԴԵՊՔ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այս տարի 2008-ի համեմատ զգալիորեն ավելացել են ապօրինի ձեռնարկատիրության հայտնաբերումները: 2009թ.-ի ութ ամիսների ընթացքում  հայտնաբերվել է 220 ապօրինի գործունեության դեպք և առաջադրվել 42 մլն դրամի տուգանք:  Հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրության  դեպքեր գրանցվել են ինչպես առևտրի, այնպես էլ արտադրության ոլորտներում:

Առանց պետական գրանցման և  համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության ստուգումների շնորհիվ, օրերս, կոմիտեի ներքին դիտարկումների և վերահսկողության  վարչության աշխատակիցները Երևանի Նոր–Նորք համայնքի Լվովյան 1/5 հասցեում հայնաբերել են 70 քառ. մետր տարածքում  ապօրինի գործող  սննդամթերքի առևտրի վայր: 

Իսկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում պարզվել է, որ  Լեփսիուսի 2-րդ փողոցի 17 շենքում  քաղաքացին, առանց հարկային  հաշվառման,  իրականացրել է փափուկ կահույքի արտադրություն և վերանորոգում: Երրորդ կողմի տվյալներով,  այդ գործունեությունն իրականացվել է շուրջ երկու ամիս և պատվերների հիման վրա, ուստի հայտնաբերման պահին արտադրամասում  առկա է եղել պատրաստի արտադրանքի ընդամենը 250 հազար դրամի մնացորդ:

Հարկային հաշվառումից դուրս ևս մեկ դեպք էլ հայտնաբերել են Մյասնիկյանի հարկային տեսչության աշխատակիցները: Կորյունի 5 հասցեում իրականացվող թեյի և սուրճի ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը  կասեցվել է մինչև  պետական  գրանցում ստանալը: Հայտնաբերված բոլոր դեպքերով տուգանք է առաջադրվել  իրացման շրջանառությունների 50 տոկոսի  չափով:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92