Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԸՆՏՐՎԵԼ Է ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ
28/09/2009 14:55
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԸՆՏՐՎԵԼ Է ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ

ՀՄՀ-Հայաստանից տեղեկացնում են, որ 2009 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ընտրեցին «Հազարամյակի մարտահրավեր« հիմնադրամ – Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի (ՇԽ) անդամներին: Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 378 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել ընտրել այս ինքնատիպ կառույցի անդամներին, որի միջոցով իրականացվում է շահառուների ներգրավումը բազմամիլիոն ՀՄՀ-Հայաստան ծրագրին, ինչպես նաև վերջինիս հանրային վերահսկողությունը:

Քսաներեք /23/ կազմակերպությունների ներկայացուցիչներ գրանցվել էին որպես ՇԽ անդամության թեկնածուներ: Բուն քվեարկությանը մասնակցեցին 366 ընտրողներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ մինչև հինգ ձայնի իրավունք: Վավեր քվեաթերթիկների թիվն է` 360: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Ամենաբարձր ձայներ ստացած 15 թեկնածուներ ընտրվեցին Հազարամյակի մարտահրավեր հիմանդրամ Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ`

Ներկայացուցչի ազգանուն, անուն, Կազմակերպություն, Մարզ, Հավաքած քվեներ

1 Մովսիսյան Կարինե «Գորիսի երիտասարդական միություն» ՀԿ Սյունիք 126
2 Մաթևոսյան Կարեն «Ազատություն և իրավունք» ՀԿ Երևան 124
3 Ասատրյան Լիլիթ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» ՀԿ Երևան 113
4 Զադոյան Կարեն «Հայաստանի իրավաբանական հիմնադրամ» Երևան 110
5 Պեպանյան Նունե «Լուսաստղ» ՀԿ Լոռի 110
6 Հովհաննիսյան Աշոտ «Դիլենտ սերվիս» կրթական ՀԿ Տավուշ 109
7 Շահինյան Պողոս «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ Երևան 109
8 Հովհաննիսյան Հովհաննես ««Կովկաս» հասարակական հետազոտությունների կենտրոն» ՀԿ Երևան 104
9 Սողոմոնյան Սյուզաննա «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Երևան 104
10 Բաբախանյան Գագիկ «Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ» Երևան 101
11 Բարսեղյան Պարգև «Հասարական քարոզչություն» ՀԿ Արագածոտն 97
12 Ատովմյան Մարատ ««Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոն» ՀԿ Երևան 96
13 Բադիրյան Գրիգոր «Ինտեգրացիոն գործընթացների աջակցության կենտրոն» ՀԿ Երևան 95
14 Վերանյան Անդրանիկ «Նոյեմբերյանի Համայնքների Միություն» ԻԱՄ Տավուշ 94
15 Ենգիբարյան Վիկտոր «Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ Երևան 92

ՇԽ նորընտիր կազմը չորրորդն է 2006 թ. ի վեր, երբ տրվեց ծրագրի մեկնարկը:

Ընտրությունների համակարգումը իրականացվել է ընտրական հանձնաժողովի կողմից, որում ներգրավվել են քաղաքացիական հասարակության յոթ /7/ ներկայացուցիչներ: Շահառուների խորհուրդը հանդիսանում է մի մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիական հասարակությանը և մարզերի ու համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում ներգրավվել ՀՄՀ-Հայաստան Ծրագրի իրականացմանն ու կառավարմանը: Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գյուղական աղքատությունը` ներդրումներ կատարելով գյուղատնտեսության ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Ծրագրային գործունեության հիմնական ուղղություններն են` ոռոգման ենթակառույցների վերականգնումը, ջրի կառավարման կառույցների հզորացումը, ֆերմերների վերապատրաստումը և տեխնիկական օժանդակությունը, գյուղական վարկավորման մատչելիությունը և այլ հարակից աշխատանքներ:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98