
«ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔ» ՆԱԽԱԳԻԾԸ
2010 թվականին Չինաստանում տեղի ունենալիք «Շանհայ Էքսպո-2010» խոշոր միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հետ կապված աշխատանքները շարունակվում են: Ցուցահանդեսում, որին մասնակցելու են աշխարհի 192 երկրներ եւ ավելի քան 50 միջազգային խոշոր կազմակերպություններ, Հայաստանը ներկայացնելու է «Աշխարհի քաղաք» նախագիծը, որը պատկերելու է աշխարհի տարբեր ժողովուրդների ոճով եւ ճարտարապետական առանձնահատկություններով կառուցված թաղամասեր ունեցող ժամանակակից քաղաք: Յուրաքանչյուր երկրի թաղամասի նախագիծը ներկայացնելու են այդտեղ ապրող հայ ճարտարապետները: Հայաստանում այդ քաղաքը հետագայում ենթադրվում է կառուցել Արարատյան դաշտավայրում:
Այսօր լրագրողներին այս մասին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ նախապատրաստական աշխատանքներում իրենց ակտիվ ներգրավվածությունն ունի «Հայ ճարտարապետների ընկերակցություն»-ը` նորաստեղծ «Հայ ճարտարապետների ցանցի միջոցով: