
ՌԻՉ ԳՈԼԴՄԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԱՋԱՏԱՐ Է»
Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը եւ քաջալերում այն ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասյ մասին ասաց «Սինոպսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: «Հայաստանում ամուր հիմքեր կան ՏՏ ոլորտի զարգացման համար: Այս ոլորտում գործում են ավելի քան 300 ընկերություններ: Հայաստանը տարածաշրջանում ակնհայտ առաջնորդ է»,- նշեց Ռ. Գոլդմանը: