ՃԳՆԱԺԱՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԻՐ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ
Ֆինանսատնտեսական ճգնաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին, եւ 4-րդ եռամսյակում այլեւս չի խորանա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` եկող տարվա համար կանխատեսելով տնտեսական աճ:
Ըստ նրա` 2010 թվականի ՀՀ բյուջեն իրատեսական է լինելու եւ հիմնված այս տարվա իրողությունների վրա: Իսկ դրամ-դոլար հարաբերության կայունությունը վկայում է, որ դրամի արժեզրկման մասին խոսակցությունները չեն արդարացել: «Չեմ բացառում, որ առաջիկայում, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրներում, կլինեն դոլարի նկատմամբ ազգային փոխարժեքների փոփոխություններ, սակայն դա կլինի կանխատեսելի սահմաններում: Այդպիսի խնդիրներ կլինեն նաեւ Հայաստանում՝ կապված վարկային միջոցների ներհոսքի հետ»,- ասաց նա: