ՀՈՒՆՎԱՐ – ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆՎԱԶԵԼ Է 1.5%-ՈՎ
Ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ. հունվար-օգոստոս ամիսներին, ընթացիկ գներով, բոլոր համայնքներից և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցում ընդգրկված 7638 գյուղացիական տնտեսություններից ստացված հարցաթերթերի տվյալներով, կազմել է 281.5 մլրդ.դրամ, որը 2008թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 1.5%-ով (համադրելի գներով):