Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՏՄՊՊՀ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 30-ՐԴ ՆԻՍՏԸ
07/10/2009 15:41
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 30-ՐԴ ՆԻՍՏԸ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Երեւանում մեկնարկեց ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ անդամ եւ աշխարհի այլ երկրների հակամենաշնորհային կամ մրցակցային մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
 
Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց. «ժամանակը թելադրում է նոր պահանջներ եւ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որոնք արդիական են ոչ միայն մրցակցային գերատեսչությունների հարաբերություններում, այլ նաեւ ողջ հանրության համար: Դրա հավաստիացումն այն փաստն է, որ հիմա, այս դահլիճում հավաքվել են ավելի քան 14 երկրների ներկայացուցիչներ: Մենք բավականությամբ ենք նկատում մրցակցային մարմինների դերի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Այս նիստին մասնակցում են ոչ միայն ՀՔՄԽ անդամ, այլն նաեւ Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի համակենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, AEPLAC-ի, GTZ-ի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի տեղական ներկայացուցիչները»:
 
Խորհրդի նախագահ, ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը մեծապես կարեւորելով հակամենաշնորհային ծրագրերի իրականացումը ԱՊՀ երկրներում, նշեց. «պետք է կատարվեն փորձի եւ օրենսդրական միջոցների փոխանակումներ, անհրաժեշտ է օգնել միմյանց հակամենաշնորհային քաղաքականության զարգացման գործում»:
 
Նիստին նախորդել են ԱՊՀ անդամ երկրների` հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 13-րդ նիստի աշխատանքները, որի մասին մանրամասներն` այստեղ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նիստին մասնակցել է նաև վարչապետ ՀՀ Տիգրան Սարգսյանը:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6