«ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-Ն ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 2012Թ.-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐ
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակում «Շամբ բիզնես» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը մինչեւ 2012թ. սեպտեմբերի 10-ը հետաձգելու մասին։ Որոշումը ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ` կառուցելով գյուղատնտեսության ոլորտում գյուղմթերքների վերամշակման գործարան, որը կօգտագործի տեղական հումքը։