
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԱՌԵԼ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐ
Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել Հայաստանում վճարովի ավտոճանապարհներ կառուցելու եւ շահագործելու հայեցակարգը, որպեսզի հնարավոր ներդրողները ծանոթանան այդ ասպարեզի «խաղի կանոններին», ինչպես նաեւ հարցը քննարկել Ասիական բանկի հետ, որպեսզի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրում ներառվի վճարովի ճանապարհների կառուցման հնարավորությունը։