
ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՆ
"Գույք պարտքի դիմաց" համաձայնագրով Ռուսաստանին հանձնված ձեռնակությունները կկառավարվեն մասնավոր ընկերությունների կողմից: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նաև նշել է, որ տվյալ որոշումը ձեռնարկությունները վերագործարկման խնդիրը լուծելու միակ հնարավոր տարբերակն է: Հիշեցնենք, որ "Գույք պարտքի դիմաց" համաձայնագիրը կնքվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև 2002 թ.-ին, ըստ որի Հայաստանը 93 միլոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնեց մի շարք գործարաններ: