ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱԹԻՆԸ` ՆՎԱԶԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում կաթի արտադրության ծավալները 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9,1%-ով և կազմել 241755 հազար լիտր:
Միևնույն ժամանակ կաթնամթերքների հիմնական տեսակների արտադրության ծավալներն աճել են: Պանրի արտադրության ծավալն աճել է 1%-ով և կազմել 12090.8 տոննա: Մածունի արտադրության ծավալներն աճել են 22.9%-ով և կազմել 1652 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն նույնպես աճել են 22.9%-ով և կազմել 1825.5 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 13.9%-ով և կազմել 506.8 տոննա: