Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆՊԱՏՈՒՄ Է ՀԱՅ-ՇՎԵԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
13/10/2009 15:41
Կիսվել

ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆՊԱՏՈՒՄ Է ՀԱՅ-ՇՎԵԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրն էր շվեդական պետական «Բաց առևտրային դարպասներ» ընկերության գործադիր տնօրեն Սոնյա Ալբարելոն։ Նա տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը ակտիվորեն համագործակցում է Շվեդիայի առևտրաարդյունաբերական պալատի հետ և, բնականաբար, իրենց հետաքրքրություններից դուրս չեն նաև Հայաստանի ԱԱՊ–ի հետ գործնական կապեր հաստատելը։ 

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ թեև շատ քիչ կապեր կան Շվեդիայի հետ, այնուամենայնիվ պետք է օգտագործել հնարավոր բոլոր ռեզերվները երկու երկրների գործարարների համար բացելու առևտրային դարպասները։

Շվեդական այս ընկերության  առաքելության նպատակն է արտահանող կազմակերպություններին տրամադրել տեխնիկական աջակցություն, լիարժեք տեղեկատվություն իրենց երկրի բիզնես մթնոլորտի, ներկրման առանձնահատկությունների ու առավելությունների մասին։ Հայկական արտահանող ընկերությունները, որոնք ցանկանում են աշխատել շվեդական շուկայում կարող են ստանալ անմիջական աջակցություն  «Բաց առևտրային դարպասներ» ընկերության կողմից

Ընկերությունը նախատեսել է 2010 թվականին Հայաստանում կազմակերպել ընդլայնված սեմինար հայ գործարարին ներկայացնելու Շվեդիան և նրա բիզնեսը։ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը Պալատի ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց այդ գործում համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98