ՏՄՊՊՀ – ՓՄՁ-ՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վաղը` հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին հանձնաժողովում կստորագրվի հուշագիր` «Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:
Հուշագրով նախատեսվում է, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ապահովվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իրականացվելու նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:
Հուշագիրը կստորագրվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի, «BRAVE» իրավաբանական ընկերության միջեւ: