ԱՆՄՇԱԿ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը լրացում է կատարել իր 2000թ. դեկտեմբերի 31-ի N 902 որոշման մեջ։ Դրանով կարգելվի ՀՀ մաքսային սահմանով «արտահանում ազատ շրջանառության համար», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» եւ «ներմուծում անմաքս առեւտրի խանութ» մաքսային ռեժիմներով անմշակ փայտանյութի տեղափոխումը, որի արդյունքում հնարավոր կլինի հսկողություն իրականացնել անմշակ փայտանյութի արտահանման նկատմամբ։ Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում ապօրինի անտառահատման դեմ պայքարի անհրաժեշտությամբ, մասնավորապես ՀՀ մաքսային տարածքից անմշակ փայտանյութի արտահանման կանխմամբ։