ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ «ԹԻՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԱՀ ՄՈՒԾՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, թույլատրել է «Թիմ էներջի» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ. դեկտեմբերի 30-ը։ Նշված ապրանքներն ու սարքավորումները Հայաստան են ներմուծվել նավթի եւ բնական գազի հետախուզման աշխատանք եւ հորատում իրականացնելու նպատակով։ Այժմ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով դրանք ժամանակավորապես դադարեցվել են։ Սակայն կանադական «Տրանսեվրո էներջի» կորպորացիան, որը հիշյալ աշխատանքը կատարելու պայմանագրի իրավահաջորդն է, իր հիմնադրած «Թիմ էներջի» ՍՊԸ միջոցով 2010թ. երկրորդ կիսամյակում իրականացնելու է գազի հայտնաբերման հետախուզական հորատանցքի հորատում, ընդ որում հայտնաբերված նավթի եւ գազի մի մասը դառնալու է ՀՀ սեփականությունը։ Այս հանգամանքով է թելադրված որոշման ընդունումը։