Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԳՆԱՀԱՏԵԼ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
15/10/2009 17:18
Կիսվել

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԳՆԱՀԱՏԵԼ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ իր նիստում գործադիրը հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում նաեւ ՓՄՁ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը եւ դրա հանրապետական մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ըստ կարգի գնահատումն իրականացվում է երեք փուլով` նախնական դիտարկումներ, ծախսերի եւ օգուտների վերլուծություն, կարգավորման ազդեցության գնահատման արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրել է, որ տվյալ հարցը հնչել է նաեւ ՀՀ Ազգային Ժողովում. «Այս հարցը հնչեցվեց Անահիտ Բախշյանի կողմից, թե օրենքների ընդունման պարագայում մենք ինչպես ենք գնահատում դրանց ազդեցությունը։ Նաեւ մենք ունենք խնդիր` կուտակված ենթաօրենսդրական ակտերը։ Շատ հաճախ մենք ուշացնում ենք դրանց ընդունումը եւ այս որոշումը այդ բացը լրացնելու նպատակ ունի։ Պայմանավորվել ենք, որ այս եւ մյուս տարի մենք այս կարգերը կիրառելու ենք որպես պիլոտային նախագծեր` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ են ի հայտ գալիս։ Երկրորդ` պետք է ձեւավորենք կարողություններ բոլոր նախարարություններում, որպեսզի ի վիճակի լինենք գնահատելու մեր նորմատիվային ակտերի ազդեցությունը։ Հասկանալի է, որ դրա համար մեզանից ժամանակ է պահանջվում, եւ եւս այս առիթից օգտվելով մեկ անգամ եւս ուզում եմ տեղյակ պահել հանրությանը, որ այս աշխատանքը կառավարությունը սկսել է եւ նաեւ հասարակությունը ի վիճակի է լինելու վերահսկել մեզ` ծանոթանալով այսօրվա որոշման հետ, թե ինչպես ենք մենք այդ վերլուծություններն իրականացնելու, ինչ մեթոդաբանությամբ։ Հետագայում այս մեթոդաբանությունը կատարելագործման կարիք է ունենալու»։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98