ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՀԵՏ
Առևտրաարդյունաբորական պալատից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Արամ Վարդանյանը և Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ազատ Վարդանյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը հաստատում է երկու կողմերի պատրաստակամությունը համագործակցելու միմյանց հետ, հանդիպումների միջոցով քննարկելու երկուստեք կարևոր հարցեր առևտրային և տնտեսական ոլորտների խթանման նպատակով, ինչպես նաև նպատակամիտված է կազմակերպելու փոխադարձ գործարար համաժողովներ և այլ միջոցառումներ հայ և կանադացի գործարարների միջև կապ հաստատելու համար։
Երկուստեք համոզմունք հայտնեցին հնարավորինս աջակցել միմյանց բոլոր ծագած խնդիրներում և համագործակցության միջոցով խթանել Կանադա–Հայաստան գործարար կապերը։