Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Վ. ՆՈՎԻՑԿԻ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԻՆ ՈՒ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
16/10/2009 17:20
Կիսվել

Վ. ՆՈՎԻՑԿԻ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԻՆ ՈՒ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է

Երեւանում անցկացվեց Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ուկրաինական կողմինը` Ուկրանինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին:  Նիստում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ու այլ փոխշահավետ ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:

Ն. Երիցյանը կարեւորել է Զարգացման հայկական գործակալության առաջարկը` Ուկրաինայում հայկական ապրանքների մշտական գործող տաղավար ստեղծելու մասին, ինչը հնարավոր կդարձնի երկու երկրչների միջեւ համագործակցության ճօգտագործված ներուժն ի նպաստ բերել հայ-ուկրաինական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Հայաստանում 2009թ-ի հունվարի 1-ի դրությամբ գրանցված է ուկրաինական կապիտալի մասնակցությամբ 65 ձեռնարկություն: 1991թ-ից 2009թ. առաջին կիսամյակ ընկած ժաանակահատվածում Ուկրաինայի` Հայաստանում կատարած ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 4 մլն 498 հազար ԱՄՆ դոլար: Ըստ Ն. Երիցյանի` դա շատ քիչ է, եւ պետք է քայլեր ձեռնարկել առեւտրաշրջաառության ծավալները մեծացնելու ուղղությամբ:

«Ուկրաինայի համար Հայաստանը հին եւ հուսալի գործընկեր է, եւ մենք տեսնում են նախադրյալները մի շարք ուղղություններով համագործակցելու, եղած կապերն ամրապնդելու համար»,-ասաց Վ. Նովիցկին:

Նիստի շրջանակներում այսօր երկու կողմերը կստորագրեն «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջեւ մաքսային վիճակագրության տեղեկատվության փոխանակման հարցերով փոխգործակցության կարգի մասին», ինչպես նաեւ «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Ուկրաինայի ընտանիքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարության միջեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» արձանագրություններ:

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58