ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 42.9%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ 2009թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայասատան են ներմուծվել 54 606 000 դոլար մաքսային արժեքով 246 593 հատ հեռախոսային ապարատ, բջջային հեռախոս, այլ ոչ հաղորդյալ կապի սարքեր և ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման կամ հաղորդման սարքեր: 2008թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ ներմուծված սարքերի քանակը նվազել է 42.9%-ով, իսկ մաքսային արժեքի ծավալը նվազել է 34.7%-ով: