2009Թ.-Ի 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11.4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի անցած 9 ամիսների ընթացքում ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 11.4%-ով և կազմել 459694.6 միլիոն դրամ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում` օգոստոսի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.4%-ով:
Նշենք նար, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն իր նվազագույն կետին է հասել այս տարվա հուլիս ամիսն, երբ կրճատումը կազմեց 12%: