
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ` PEM-PAL ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 21-ին Երևանում մեկնարկեց PEM-PAL (Պետական ծախսերի կառավարում-նախնական ուսուցման աջակցում՚) ծրագրի` հանրային հատվածի ներքին աուդիտորների համար նախատեսված հինգերորդ եռօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ թվով 15 երկրներից: Ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ` Եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվելու են ներքին աուդիտի ստանդարտներին, ընթացակարգերին, ուսուցմանն ու հավաստագրմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող խնդիրներ:
PEM-PAL ծրագրի նախորդ աշխատաժողովները տեղի են ունեցել Սլովենիայում, Թուրքիայում և Մոլդովայում: