
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 8.3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հունվար օգոստոս ամիսներին ՀՀ առաջին 325 խոշոր հարկատուների արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 8.3 %-ով և կազմել 120.2 մլրդ. դրամ: Այսպես, 2009թ.-ի ութ ամիսներին միայն վեց արտահանող կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ-Արմենալ», «Մաքուր երկաթի գործարան») արտահանման ծավալները ընդհանուր առմամբ 71.5 մլրդ դրամով պակասել են նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատությամբ` կազմելով մոտ 46.1 մլրդ դրամ: