
ՀԱՅԿԱԿԱՆ «БЕЛОЧКА» ԵՎ «КРАСНАЯ ШАПОЧКА» ՇՈԿՈԼԱԴՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՆԱՑԱԾ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Գրանդ Քենդի» ընկերության շոկոլադի արտադրության ժամանակ «Белочка», «Красная Шапочка» ապրանքային նշանների կիրառումը միջազգային ապրանքային նշանների կիրառման խախտում չէ: Այդ եւ այդպիսի անվանումները «ժառանգություն են ստացվել» նախկին Խորհրդային Միությունից, եւ քանի որ դրանց ծագումն ու պատկանելությունը որոշելը դժվար է, ուստի դրանք կարող են հանգիստ կիրառվել Հայաստանում:
ՀՀ Մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ ապրանային նշանները Հայաստանում օրինական գրանցում ունեն, օրինակ,: Այդ պատճառով էլ մերժվել է Հայաստանում նույն անունների գրանցման համար դիմած «Красный октябрь» ընկերության հայտը` նպատակ ունենալով պաշտպանել տեղական արտադրողի շահերը: