Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 3.2%-ՈՎ 30/10/09
30/10/2009 16:22
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 3.2%-ՈՎ 30/10/09

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.2% ընդհանուր գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5%-ով, ծառայությունների սակագներինը` 0.5%-ով:

Սպառողական գների ինդեքսը 2009թ. հոկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 103.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 97.1%, ոչ պարենային ապրանքներինը` 111.9%, ծառայությունների սակագներինը` 110.1%:

2009թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.2 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.5%):

2009թ. հոկտեմբերին 2008թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.5%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 107.4%, ծառայությունների սակագներինը՝ 111.9%, իսկ հունվար-հոկտեմբերին 2008թ. հունվար-հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 103.0%, 99.0, 103.1, 110.4%:

2009թ. հոկտեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 121.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 116.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.7%, առայությունների սակագներինը՝ 133.9%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.2-2.4% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4%-ով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6