ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում Կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40.6%-ով և կազմել 6801 հազար լիտր: Նշենք, որ սեպտեմբերի ընթացքում արձանագրվել է կոնյակի արտադրության ծավալների զգալի աճ: Հիշեցնենք, որ հունվար-օգոստոս ամիսների տվյալներով կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 49.8%-ով, իսկ հունվար-հուլիս ամիսների տվյալներով կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 51.3%-ով: