Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԱՐՄԹԵՔ 2009 ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՊԻ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏԻ ՀԵՏ
30/10/2009 19:34
Կիսվել

ԱՐՄԹԵՔ 2009 ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՊԻ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏԻ ՀԵՏ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնյան հովտում նոյեմբերի 5-8ը կանցկացվի «ԱրմԹեք- 2009» կոնգրեսը, որը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությանը նվիրված համաշխարհային բիզնես ֆորում է: Ինչպես ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կոնգրեսի մարկետինգի կոմիտեի համանախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, կոնգրեսում կներկայացվեն Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունները` միավորելով այն մասնագետներին, ովքեր հետաքրքրված են հայկական ընկերությունների հետ համագործակցությամբ: Սա երրորդ ամենամյա կոնգրեսն է, որի խորագրիրն է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ ԱՄՆ-ում կոնգրեսի անցկացումը նշանակում է փորձ անել Հայաստանը կապել աշխարհի բարձր տեխնոլոգիաների կենտրոնի` Սիլիկոնյան հովտի հետ: Նախորդ տարիների համեմատ այս կոնգրեսը, ըստ նախարարի, որակական փոփոխություններ է կրել, թե քննարկվող հարցերի, թե մասնակիցների առումով: «Կոնգրեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, նա ներկա է լինելու ամբողջ ընթացքում: Այս կոնգրեսը տարիների ընթացքում պետք է զարգանա` դառնալով գլոբալ ֆորում, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի թեմաներ կքննարկվեն»,-ասա նախարարը: «ԱրմԹեք»-ին մասնակցում են ՀՀ կառավարության, Հայաստանի եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, սենատորներ: Ներկա կլինի «Սինոփսիս»-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Չի Ֆուն Չանը, «Ամերիկյան Ռենեսանս տեխնոլոգիա» ընկերության նախագահ Դանիել Մահոնին, «Ինտել» ընկերության փոխնախագահ Ջոն Դեւիսը, «Սիսկո»-ի փոխնախագահ Ռոբերտ Լոյդը, «Էրիքսոն-ԱՄՆ»-ի փոխնախագահ Ջորջ Անտուն եւ այլք: Ն. Երիցյանը նշեց, որ մասնակիցների ցանկում նման հեղինակավոր անձանց ներգրավումը վկայում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների հանդեպ հետարքրվածության մասին: «Մենք ուզում ենք օգտվել համաշխարհային հնարավորություններից եւ տնտեսական ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղ` համագործակցելով բոլոր կարող ուժերի հետ: Մենք ունենք ձեքբերումներ եւ ասելիք»,-ասաց Ն. Երիցյանը:

Նախարարը նշեց, որ վարչապետը հանդիպումներ կունենա ինչպես կոնգրեսի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս` կապված ազգային մրցունակության բարձրացման ծրագրերի հետ: Վարչապետը հանդիպումներ կունենա վենչուրային կապիտալ ապահովող, ինչպես նաեւ այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այցելություն կլինի «Ինկուբատոր ձեռնարկությունների կենտրոն»:

«ԱրմԹեք»-ի եռօրյա ծրագիրն ընդգրկում է բարձր տոխնոլոգիաներին առնչվող թեմաներով զեկույցներ: Զուգահեռաբար կանցկացվեն ընդհանուր նիստեր արդյունաբերություն եւ ծառայություններ, հեռահաղորդակցություն եւ ինտերնետ, միկրոէլեկտրոնիկա, ներդումային նախագծեր, բարձրագույն կրթություն եւ հետազոտություններ, թվային մեդիա, ճարտարագիտական նախագծում, առաջադեմ նյութեր, մասնագիտական կապեր թեմաներով: Կոնգրեսի վերջում տարբեր ուղղություններով ձեւավորված հանձնաժողովները կներկայացնեն հաշվետվություն եւ կամփոփվեն արդյունքները:

«Մեր հիմնական նպատակն ուրույն տեխնոլոգիական պլատֆորմի ձեւավորումն է, որտեղ ամրագրված կլինեն այն ուղիները, որոնցով Հայաստանը պետք է ընթանա: Երկրի առաջընթացը կարող է ապահովել տեղեկատվական հասարակության ձեւավորումը, մեր համոզմամբ, այդ հարցում կոնգրեսը հիմնական գործիքներից մեկն է: Մենք լուրջ սպասելիքներ ունենք այս ոլորտից, ունենք ձեքբերումներ, սակայն չենք ուզում դրանով սահմանափակվել»,-ասաց Հ. Մուսայելյանը:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6