Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐԻՑ ՄԵԿԸ
30/10/2009 19:46
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարների միության երրորդ համաժողովին։ Ողջունելով ներկաներին կառավարության ղեկավարը ուշագրավ ելույթով ներկայացրել է իր մոտեցումները ՀՀ-ում շինարարության ոլորտի հետ կապված բարեփոխումների եւ ծրագրերի առնչությամբ։ «Շինարարությունը եղել եւ մնալու է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Դա նշանակում է, որ այն պետք է գտնվի մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես նշել է վարչապետը։ Քաղաքաշինության նախարարության հուսալի գործընկերը պետք է լինի ձեր միությունը։ Քաղաքաշինության նախարարությունը այս ոլորտի քաղաքականության պատասխանատուն է։ Դա նշանակում է, որ երկխոսություն պետք է լինի քաղաքականության մշակող եւ իրականացնող մարմինների միջեւ»։

Տիգրան Սարգսյանը ընդգծել է Շինարարների միության վերահսկողական գործառույթի կարեւորությունը. «Կարծում եմ, Շինարարների միությունը պետք է ակտիվացնի մասնագիտական իր առաքելությունը։ Մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը ձեզ հետ, ինչպես նաեւ պատրաստ ենք ընդունել ձեզնից քաղաքաշինության ծրագրերի ռազմավարության մասով առաջարկություններ։ Այդ առումով ես կցանկանայի, որպեսզի երրորդ համագումարը այս խնդիրը դարձնի իր քննարկման առարկան, եւ ստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ, որը կկազմի միության աշխատանքների ծրագիր»։

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ հայաստանյան եւ միջազգային արդի քաղաքաշինության ընդունված չափանիշների համապատասխանությանը. «Քաղաքաշինության մեր քաղաքականությունը պետք է համապատասխանի ժամանակակից աշխարհի լավագույն ստանդարտներին։ Դա նշանակում է, որ պարտավոր ենք քննադատական վերլուծության ենթարկել այն իրավիճակը, որ ստեղծված է այսօր քաղաքաշինության բնագավառում` սկսած նորմատիվային փաստաթղթերից, կառավարության որոշումներից, օրենսդրական բազայից, ավարտած` քաղաքաշինական պրակտիկայով։ Այդ տեսակետից ձեր վերլուծական նյութերը խիստ կարեւոր կլինեն մեզ համար։ Այսօր բավականին լուրջ խնդիր ունենք ՀՀ-ում ներդնել քաղաքաշինական լավագույն ստանդարտներ, մասնավորապես, որպես թիրախ, մենք ընտրել ենք Եվրամիության դիրեկտիվները, որոնք կարգավորում են այս ոլորտը եւ փորձագետների գնահատմամբ ժամանակակից քաղաքաշինության լավագույն պրակտիկայից են բխում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բնագավառում մենք ունենք լուրջ բաց, որը պետք է ձեզ հետ միասին լրացնենք։ Բազմաթիվ քաղաքաշինական ստանդարտներ դեռեւս ՀՀ-ում ընդունված չեն եւ չեն կիրառվում։ Այստեղ պետությունն ունի ձեր օժանդակության կարիքը։ Եթե դուք ստեղծեք մասնագիտական աշխատանքային խմբեր` հրավիրելով լավագույն մեր մասնագետներին, ապա համոզված եմ, որ այդ աշխատանքը օգտակար կլինի այս ոլորտում բեկումնային զարգացումներ ապահովելու համար։ Նմանատիպ ծրագրեր արդեն իսկ մշակվում են քաղաքաշինության նախարարության կողմից, եւ մենք ձեզ հրավիրում ենք մասնակցելու նաեւ այդ ծրագրերի մշակմանը։ Գիտեմ, որ ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների ներդրումը նոր խնդիրներ է ստեղծում` առաջին հերթին պետության համար։ Մենք պետք է ի վիճակի լինենք իրավական դաշտ ստեղծել, որը հաշվի է առնում ժամանակակից քաղաքաշինության առանձնահատկությունները։ Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մենք էական շեշտադրում պետք է անենք մեր շինարարների կադրերի վերապատրաստման վրա։ Անհրաժեշտ է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, մեր շինարարներին հասցնել ժամանակակից աշխարհի նորագույն շինարարական գիտելիքները։ Կարծում եմ, որ Շինարարների միության կարեւորագույն առաքելություններից մեկը կայանում է հենց այդ գործառույթի` դասընթացներ, սեմինարներ կազմակերպելու եւ անցկացնելու մեջ։

Հարգելի գործընկերներ, ես չափազանց կարեւորում եմ ձեր կազմակերպության այս համագումարը, ցանկանում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք եւ հավաստիացնում եմ ձեզ, որ այն առաջարկությունները, որոնք կմշակվեն ձեր կողմից, կդառնան կառավարության լուրջ քննարկման առարկան։

Շնորհավորում եմ ձեզ համագումարի կապակցությամբ եւ ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք», ասել է ՀՀ վարչապետը։

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58