Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԵՎ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
04/11/2009 18:34
Կիսվել

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԵՎ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը, նախարարը դեսպանին մանրամասն ներկայացրել է գերատեսչության գործառույթները եւ իրականացվող ծրագրերը: Հատկապես առանձնացվել է «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ներկայումս իրականացվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրերը:

Գ.Սարգսյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 60 մլն ԱՄՆ դոլարի վարկային գումար: Շուտով կհայտարարվի առաջին փուլի համար նախագծային աշխատանքների մրցույթ, որից հետո` 3-4 ամսից, շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Ճանապարհի շինաշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին:

Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նշել է, որ Գերմանիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի եւ չի բացառել թե’ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ թե’ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը նաեւ գերմանական  կազմակերպությունների մասնակցությունը:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43