Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ ՕՂՈՒ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
05/11/2009 12:31
Կիսվել

ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ ՕՂՈՒ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօրվա նիստում «Ալեքս Գրիգը» տուգանվեց անբարեխիղճ մրցակցության համար: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել «Մանուկյան և գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում:

Համաձայն դիմումի, «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» և «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Ըստ դիմումի, տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել և ենթակա են պահպանման նաև Հայաստանի հանրապետությունում:
 
Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից «Պառլամենտ գրուպ» և «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերությունների «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերության համանուն և «Սլավյանսկայա» ընկերության «Բուֆետնայա Տրադիցիա» ապրանքային նշաններին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և վիճարկման առարկա հանդիսացող ապրանքանիշերի հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով ուղարկվել են փորձաքննության: Փարձաքննությունը հաստատել է, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները և վերոհիշյալ ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները («Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա») գրաֆիկական և իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
 
Հանձնաժողովն այսօր «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն և յուրաքանչյուր դեպքի համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին ՀՀ օրենքի համաձայն տուգանել 500 000 դրամով (ընդհանուր առմամբ` 1 500 000 դրամ): Ընկերությանը հանձնարարվել է 10-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել սույն որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն, դադարեցնել և հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը, մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6