ՀԱՅԱՍՏԱՆ-ԹԱԻԼԱՆԴ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԱԱՊ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
Թաիլանդ–Հայաստան տնտեսական կապերը զարգացնելու նկատառումով էլ հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԱՊ էր այցելեց Թաիլանդի դեսպանատան տնտեսական կցորդ Պասիդ Պումխուսրին։ Նա նշեց, որ ժամանակն է երկու երկրների պալատների միջև փոխգործակցության համաձայնագիր կնքելու, որով կուրվագծվեն այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցում կան անելիքներ հայ և թաիլանդացի գործարարների համար։ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը կոնկրետացրեց, որ երկու երկրները առայժմ համագործակցում են հիմնականում թանկարժեք քարերի ներկրման և արտահանման ոլորտում։ Թաիլանդցի դիվանագետը կարևորեց, որ այդ բնագավառում Հայաստանը կարող է տարանցիկ դեր կատարել նաև ԱՊՀ երկրներ դուրս գալու համար։ Անհրաժեշտ է սկսել փոխադարձ հանդիպումներից, ցուցահանդեսներից, բիզնես ֆորումներից և այլ միջոցներից, որոնց շնորհիվ կարճ ժամանակում ապրանքաշրջանառությունը և առևտուրը կարող է բազմապատկվել։ Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱՊ–ն Թաիլանդում ունի իր ներկայացուցիչը, միաժամանակ առաջարկեց Թաիլանդի պալատի պատվիրակության այց կազմակերպել Հայաստան և համաձայնագիր ստորագրել։ Թաիլանդցի դիվանագետը նշեց, որ հայ գործարարները լավագույն վաճառականերից են, և որ եկող տարի թաիլանդական պատվիրակությունը փոխադարձ ջանքերով կժամանի Հայաստան։ Լավ մեկնարկից շատ բան է կախված։