I-III ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 4.7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տյվալների համաձայն 2009թ.-ի առաջին 9 ամիսներին Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 4.7%-ով և կազմել 6 320 տոննա: Միևնույն ժամանակահատվածում ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները կրճատվել են 9.7%-ով և կազմել 3 507 տոննա: Իսկ ցինկի արտադրության ծավալները կրճատվել են 27.5%-ով և կազմել 4 203 տոննա: