Տնտեսական

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
ՀՀ ՏՄՊՊՀ – BEELINE-Ը ԸՆԴԴԵՄ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
29/07/2008 19:43
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – BEELINE-Ը ԸՆԴԴԵՄ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Վաղը` հուլիսի 30-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի գերիշխող դիրքի չարաշահման համար «ԱրմենՏելի» (beeline) նկատմամբ տուգանքի կիրառման հարցը:

Հանձնաժողովը հունիսի 18-ի իր նիստում քննարկել էր «ԱրմենՏելի» կողմից ինտերնետ պրովայդերների նկատմամբ սահմանափակումների հարցը եւ որոշել, որ «ԱրմենՏելն» իր կողմից մենաշնորհային իրավունքներով տնօրինվող ենթակառուցվածքը (որով «Հայ Լայն» ծառայությունն է մատուցում) պարտավոր է հավասար հիմունքներով տրամադրել նաեւ ոլորտում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող ընկերություններին, որպեսզի վերջիններն էլ հնարավորություն ունենային մատուցել բարձր արագությամբ եւ ցածր գնով ինտերնետ հասանելիության ծառայությունը: Հանձնաժողովն «ԱրմենՏելին» վերոհիշյալ հնարավորությունը տալու, ինչպես նաեւ տեխնիկական խնդիրների կարգավորման համար պահանջվող ծամանակը նկատի ունենալով, 15 օր ժամանակ էր տվել: Ժամկետի ավարտին Հանձնաժողովի մոնիտորինգը, ինչպես նաեւ պրովայդերների գրություններն ապացուցել են, որ տվյալ հնարավորությունը «ԱրմենՏելի» կողմից ապահովված չէ, որով, փաստորեն, «ԱրմենՏելը» չի կատարել Հանձնաժողովի որոշումը, ոչ էլ իր իսկ կողմից պրովայդերների հետ կնքված հուշագիրը: Բաշխիչ ցանցը հավասար հիմունքներով այլ տնտեսվարողներին տրամադրելուց հրաժարվելը գերիշխող դիրքի չարաշահում է, որի համար օրենքով խիստ տուգանք է սահմանված` նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը (բայց 300 միլիոն դրամից ոչ ավելի): Խնդիրը կքննարկվի Հանձնաժողովի վաղվա նիստում:
29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76