ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ»
Հայաստանում կանցկացվի «Ձմեռային փառատոն»` երկրում զարգացնելու ձմեռային տուրիզմը: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը նախորդ տարիների համեմատ բավական զարգացել է: Ոլորտում ունենք ենթակառուցվածքները բարելավվել են, սակայն դեռ բավականին անելիքներ կան: Ծաղկաձորն ու Ջերմուկը համարվում են զբոսաշրջության կենտրոններ: Դրանցից բացի Հայաստանի հյուսիսում` Գյումրիում, զարգանում է դահուկային զբոսաշրջությունը: Ջերմուկում արդեն պատրաստ է երկրորդ սահուղին զբոսաշրջիկներին ընդունելու համար: