LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Սակարկությունների արդյունքում աճել են ալյումինի, պղնձի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 0.52%-ով և կազմել 1931.5 դոլար, պղնձի գինն աճել է 0.41%-ով և կազմել 6593 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.64%-ով և կազմել 2216 դոլար:
Նվազել են նիկելի, անագի և կապարի գները: Նիկելի գինը նվազել է 1.94%-ով և կազմել 17593 դոլար, անագի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 14861 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 2302 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: