30/07/2008 17:10
ՀՀ ՏՄՊՊՀ ՆԻՍՏ – BEELINE-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին մի շարք հարցեր: Մասնավորապես, գերիշխող դիրքի չարաշահման համար «ԱրմենՏելի» նկատմամբ տուգանքի կիրառման հարցը:
Հանձնաժողովը «ԱրմենՏելի» նկատմամբ վարույթ է հարուցել ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող «Վեբ», «Արմինկո» եւ «ՔրոսսՆեթ» ընկերությունների դիմումների հիման վրա: Դիմումներում բարձրացվել են երեք հիմնական հարցեր. առաջինը` ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցված հեռախոսացանցի համար վարձակալած գծի ծառայությունների շուկայում, «ԱրմենՏելն» այդ ցանցի միջոցով վերջնական սպառողներին մատուցում է բարձր արագությամբ եւ ցածր գնով ինտերնետ հասանելիության ծառայություն («Հայ Լայն»), սակայն մերժում է այլ լիցենզավորված պրովայդերներին նմանատիպ ծառայություններ մատուցելը` չտրամադրելով նրանց հանրային համակցված հեռախոսացանցը (բաշխիչ ցանցը) վարձակալության պայմաններով: Երկրորդը` ունենալով մենաշնորհային դիրք տվյալների փոխանցման համար վարձակալած գծերի ծառայությունների շուկայում, «ԱրմենՏելը» մերժում է հատկացված գծերը վարձակալությամբ տրամադրել պրովայդերներին: Երրորդը` անհրաժեշտ է ՀՀ-ում իրականացնել օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայի ուսումնասիրությունը եւ այնտեղ գերիշխող դիրքի առկայության որոշումը, ինչը էական ազդեցություն է թողնում ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայի եւ այնտեղ ձեւավորվող գների վրա:
Վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից կազմակերպվել են քննարկումներ (տես մանրամաները), կողմերի միջեւ կնքվել է փոխադարձաբար ընդունելի պայմաններով հուշագիր, այնուհետեւ խնդիրը քննարկվել է Հանձնաժողովի նիստում եւ որոշում կայացվել (տես մանրամասները):
Հանձնաժողովի 18.06.2008թ. նիստի ընթացքում պրովայդերները պնդեցին իրենց դիմումը, իսկ «ԱրմենՏելի» ներկայացուցիչները շարունակեցին պատրաստակամություն հայտնել, որ գործնականում խնդիրը կլուծեն: Հանձնաժողովի որոշմամբ «ԱրմենՏելին» 15 օր ժամկետ տրվեց` խնդրի կարգավորման մասին երկուստեք ստորագրած պայմանագրեր ներկայացնելու համար: Ժամկետի ավարտին ներկայացվող պայմանագիրը կդիտվեր Հանձնաժողովի որոշման կատարմանն ուղղված կոնկրետ քայլ: Եվ Հանձնաժողովի գնահատմամբ, խնդիրը կարգավորված կլիներ այն պարագայում, երբ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 16-րդ օրը պրովայդերները եւս տվյալ բաշխիչ ցանցի միջոցով խնդրո առարկա ծառայությունը մատուցելու հնարավորություն ունենային:
Ի կատարումն Հանձնաժողովի վերոհիշյալ որոշման կետերից մեկի, «ԱրմենՏելի» կողմից նախկինում մերժված «Արմինկո», «Վեբ», «ՔրոսսՆեթ», «Էքսոլտ», «Ինֆոտեխ» եւ «Նեթսիս» ընկերությունները հրավիրվել են լրացուցիչ պայմանագրեր կնքելու: Արդյունքում վերոնշյալ ընկերություններին տրամադրելով եւս 56 ուղիղ գիծ` «ԱրմենՏել» ընկերությունում այլեւս ուղիղ գծերի չբավարարված դիմումներ` 2008 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, չեն մնացել:
Փաստորեն, դիմումներում բարձրացված երեք խումբ հարցերից երկուսը` վարձակալած գծերը «ԱրմենՏելի» կողմից պրովայդերներին վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի կողմից ՀՀ տարածքում օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների մատակարարման շուկայի ուսումնասիրության եւ այդ շուկայում գերիշխող դիրքի առկայության որոշման վերաբերյալ, կարգավորված են:
Միեւնույն ժամանակ, դիմումներում նշված` «ԱրմենՏելի» կողմից «Հայ-Լայնի» նման ծառայությունների մատուցման համար բաշխիչ ցանցը պրովայդերներին չտրամադրելու խնդիրը մնացել է չլուծված: Փաստորեն, ներկայումս հանրային համակցված հեռախոսային ցանցի միակ սեփականատեր եւ շուկայում գերիշխող «ԱրմենՏելի» բաշխիչ ցանցի միջոցով սպառողներին մատուցվում է բարձր արագությամբ եւ ցածր գնով լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություն` «Հայ-Լայն»: «Հայ-Լայնից» օգտվելու ընթացքում, որի արագությունն ավելի բարձր, իսկ գինն առավել ցածր է` համեմատած այլ պրովայդերների կողմից մատուցվող ծառայությունների հետ, զուգահեռ հնարավոր է օգտվել նաեւ հեռախոսակապից, միաժամանակ ստանալ եւ ուղարկել տվյալներ, ինչը հնարավոր չէ պրովայդերների կողմից մատուցվող «Դայլ-Ափ» ծառայության դեպքում, որը նույնպես մատուցվում է «ԱրմենՏելի» բաժանորդի հեռախոսագծով: Միաժամանակ, սպառողներին «Հայ-Լայնով» մատուցվող «լայնաշերտ ինտերնետը» ենթադրում է առաջիկայում նախատեսել հնարավորություն` օգտվելու նաեւ ծառայությունների ավելի լայն փաթեթից, մասնավորապես` կաբելային հեռուստատեսություն, «տեսագրություններ ըստ պահանջի» եւ այլն: Հետեւաբար, լինելով ավելի արդիական, որակյալ եւ մատչելի, «Հայ-Լայնը» սպառողների համար դառնում է առավել գրավիչ եւ վերջիններս շարունակաբար գերադասում են օգտվել «Հայ-Լայնից»` հրաժարվելով ինտերնետ հասանելիության ավանդական համարվող ծառայություններից, այդ թվում` պրովայդերների կողմից մատուցվող «Դայլ-Ափ», առանձնացված (ուղիղ, հատկացված) գծի միջոցով, անլար եղանակով, ինչպես նաեւ նմանատիպ այլ ծառայություններից:
«Հայ-Լայնը» մատուցվում է հրապարակային պայմանագրի հիման վրա, եւ միայն «ԱրմենՏելի» կողմից: Մատուցելով «Հայ-Լայնը», միեւնույն ժամանակ, «ԱրմենՏելը» հրաժարվում է «Հայ-Լայնի» նման ծառայություն մատուցելու համար բաշխիչ ցանցը վարձակալությամբ պրովայդերներին տրամադրելուց` պատճառաբանելով դա տեխնիկական, կազմակերպչական եւ այլ պայմանների բացակայությամբ, այն դեպքում, երբ պրովայդերները պատրաստ են «ԱրմենՏելի» համաձայնության կամ առաջարկի դեպքում ապահովել այդ պայմանները: Հետեւաբար, այն պարագայում, երբ պրովայդերների կողմից «Հայ-Լայնի» նման ծառայության մատուցումը հնարավոր է իրականացնել բացառապես «ԱրմենՏելի» բաշխիչ ցանցի միջոցով եւ պրովայդերների կողմից ապահովվում են բաշխիչ ցանցին միանալու հետ կապված պայմանների իրականացումը, անհիմն է «ԱրմենՏելի»` այդ ցանցը վարձակալությամբ տրամադրելու մերժումը:
Հանձնաժողովի գնահատմամբ, փաստորեն, շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏելն» իր նպատակաուղղված գործողություններով (վարքագծով), չարաշահել է այդ դիրքը, ինչն արտահայտվել է այլ տնտեսվարող սուբյեկտների` առեւտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակմամբ, պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ, այլ տնտեսվարողների շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) գործողությամբ կամ վարքագծով, որի հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտները մուտք չեն գործել շուկա, ինչպես նաեւ այնպիսի պայմանների առաջարկով կամ կիրառմամբ, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ` այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարողներին: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելն» իր այս խախտումները թույլ է տվել բաշխիչ ցանցը «Հայ-Լայնի» նման ծառայություն մատուցելու համար պրովայդերներին վարձակալությամբ տրամադրելուց հրաժարվելով, ինչպես նաեւ հրապարակային պայմանագրի դրույթով արգելելով պրովայդերներին «Հայ-Լայնը» երրորդ անձանց հատուցմամբ կամ անհատույց առաջարկել կամ այն օգտագործել էլեկտրոնային հաղորդակցության այլ ծառայություններ մատուցելու նպատակով:
Հանձնաժողովն այսօր վերոհիշյալ գործողությունները որակեց որպես գերիշխող դիրքի չարաշահում եւ համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, խախտումը թույլ տված ընկերությանը` տվյալ դեպքում` «ԱրմենՏելին», տուգանեց նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամ), որն ընկերությունը պետք է պետական բյուջե վճարի 5 օրվա ընթացքում: Միաժամանակ ընկերությանը 30-օրյա ժամկետ տրվեց` խախտումը վերացնելու համար:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
Արծաթ
381.46
-3.76
17:06 29/11/24
12:52 29/11/24