ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երկաթուղու անվտանգության բարձրացման և ահաբեկչական բնույթ կրող իրավախախտումների կանխարգելման նպատակներով ընկերությունում ստեղծվում է հակաահաբեկչական հանձնաժողով: Սույն հանձնաժողովը կհետևի տրանսպորտային դատախազության և այլ վերահսկիչ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունների պահանջներից բխող բոլոր միջոցառումների իրականացման ընթացքին: Սպասվում է, որ հանձնաժողովի ստեղծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի երկաթուղային տրանսպորտի անվտանգ գործունեության վրա: