COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է 11/11/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման հետևանքով հերթական անգամ գրանցվել է ոսկու գնի պատմական ռեկորդ: Նշենք, որ ոսկու գինն արդեն 7 օր անընդմեջ ռեկորդներ է սահմանում: Առևտրային շրջանի ավարտին ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 0.1%-ով և կազմել 1102.5 դոլար:
Սակարկությունների արդյունքում պլատինի և արծաթի գները նվազել են: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսային պայմանագրերի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 17.23 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.17%-ով և կազմել 1351.2 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):