ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ 146.1%-ՈՎ
«Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերերության նախնական տվյալների համաձայն 2009թ.-ի հոկտեմբեր ամսին բեռնափոխադրումները իրականացվել են 146.1%-ով և նախատեսված 55058.7 տ/կմ-ի փոխարեն կազմել 80448.4 տ/կմ:
Արտահանման մասով բեռնափոխադրումներն իրականացվել են 47.4%-ով և կազմել 25.9 հազար տոննա, իսկ ներկման մասով` 150.3%-ով և կազմել 178.9 տոննա:
Ներհանրապետական բեռնափոխադրումներն իրականացվել են 184.1%-ով և կազմել 129.8 հազար տոննա:
Նշենք նաև, որ պլանավորված 63-ի փոխարեն ընկերության կողմից միջին կտրվածքով օրեկան բեռնվել է 93 վագոն:
Ընկերությունում կարծում են, որ ցուցանիշների նման սրընթաց աճը նախևառաջ պայմանավորված է ճկուն գնային քաղաքականությամբ: