ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՆՆ` ԱՃԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի I-III եռամսյակների ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 5.5%-ով և կազմել 257040.5 լիտր: Միևնույն ժամանակ Հայաստանում աճել են պանրի, մածունի, թթվասերի և կաթնաշոռի արտադրության ծավալները:
Պանրի արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով և կազմել 13826.1 տոննա, մածունի արտադրության ծավալներն աճել են 19.3%-ով և կազմել 1829.5 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 26.4%-ով և կազմել 2085.9 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 6%-ով և կազմել 562 տոննա: