Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.42+0.49 WTI - 69.69+0.50
COMEX:  GOLD - 2744.40+0.29 SILVER - 34.26+0.97
COMEX:  PLATINUM - 1028.90+0.33
LME:  ALUMINIUM - 2612.00+2.29 COPPER - 9625.50+1.15
LME:  NICKEL - 16897.00-0.64 TIN - 31313.00+0.30
LME:  LEAD - 2072.00+0.12 ZINC - 3089.50+1.23
FOREX:  USD/JPY - 149.62+0.07 EUR/GBP - 1.0852-0.13
FOREX:  EUR/USD - 1.0852-0.13 GBP/USD - 1.3028-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43275.91+0.09 NASDAQ - 18489.55+0.63
STOCKS US: S&P 500 - 5864.67+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38981.75+0.18 TOPIX - 2688.98+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 20804.11+3.61 SSEC - 3261.56+2.91
STOCKS EUR:  FTSE100 - 8358.25-0.32 CAC40 - 7613.05+0.39
STOCKS EUR:  DAX - 19657.37+0.38
18/10/2024  CBA:  USD - 387.25-0.22 GBP - 505.17+1.15
18/10/2024  CBA:  EURO - 419.97-0.98
18/10/2024  CBA:  GOLD - 33477.19+150.40 SILVER - 396.05-0.03
30/07/2008 17:50
Կիսվել

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 25%-ՈՎ

ՀՀ 2008 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 344.8 մլրդ դրամ, իսկ ծախսերըª 327.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից հաստատված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 103.2 և 86.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 46.7%-ով, ծախսերի գծով` 42.8%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25%-ով կամ շուրջ 69 մլրդ դրամով : Ընդ որում, 71.9 մլրդ դրամով կամ 33.8%-ով ավելացել են հարկերը եւ տուրքերը, 5.4 մլրդ դրամով կամ 13.2%-ովª պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները ¥նախկինում` ոչ հարկային եկամուտներ¤ նվազել են համապատասխանաբար 308.6 մլն դրամով ¥41.6%-ով¤ եւ 8 մլրդ դրամով ¥61.5%-ով¤: Արդյունքում` եկամուտների կազմում 5.4 տոկոսային կետով աճել է հարկերի եւ տուրքերի տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 1.4, 0.1 եւ 3.9 տոկոսային կետով: Պետական բյուջեի եկամուտների 79.8%-ը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին, պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 2.9%-ը, պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 13.5%-ը, պաշտոնական դրամաշնորհները` 0.1%-ը, այլ եկամուտներըª 3.7%-ը: ՙՀայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 7.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 5.5 մլրդ դրամի դիմաց:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 275 մլրդ դրամ` 105.1%-ով ապահովել կիսամյակային ծրագիրը եւ 47.3%-ով` տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 34.9%-ով կամ 71.1 մլրդ դրամով : Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել են աճի բարձր տեմպեր բացառությամբ պարզեցված հարկի:
Հաշվետու ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկը կազմել է ավելի քան 141.6 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 51.5%-ը: Նշված գումարից 88.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 53.2 մլրդ դրամըª ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 46.3%-ով կամ շուրջ 44.8 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են եւ° ներմուծումից, եւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:
Հաշվետու ժամանակահատվածում ակցիզային հարկի մուտքերը կազմել են շուրջ 20.9 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 7.6%-ը: Մասնավորապես, հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 14.2 մլրդ դրամ, որից 6.3 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 5.8 մլրդ դրամըª ծխախոտի ներմուծումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 6.7 մլրդ դրամ, որից շուրջ 3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 16.9%-ով կամ ավելի քան 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի ու ծխախոտի ներմուծման եւ տեղական արտադրության ծխախոտի իրացման գծով մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրվել նաեւ ներմուծվող եւ տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների գծով:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների 16.9%-ն ապահովվել է շահութահարկի հաշվինª կազմելով ավելի քան 46.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 24.5%-ով կամ շուրջ 9.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական կազմակերպությունների, նվազագույն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մեկ տոկոս դրույքաչափով վճարումների, ինչպես նաեւ ֆինանսավարկային կազմակերպությունների վճարած շահութահարկի աճով:
2008 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է ավելի քան 23.8 մլրդ դրամ` կազմելով հարկային եկամուտների 8.7%-ը: Այն 23.9%-ով կամ 4.6 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբյուր են հանդիսացել աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները, որոնք 4.3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում զգալի աճ է արձանագրվել նաեւ մաքսատուրքի գծով: Այն կազմել է ավելի քան 15.4 մլրդ դրամª 59.5%-ով կամ ավելի քան 5.7 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 5.6%-ը:
Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 9 մլրդ դրամ` 6.9%-ով կամ 577.9 մլն դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: Այն հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, առեւտրի եւ hանրային սննդի ոլորտներում գործունեության կազմակերպումից ստացված մուտքերի աճով: Միաժամանակ նվազել են տրանսպորտային գործունեության եւ վիճակախաղերի կազմակերպման համար գանձված գումարները:
2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 3.3 մլրդ դրամ պարզեցված հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 27.8%-ով կամ 1.3 մլրդ դրամով` պայմանավորված ՙՊարզեցված հարկի մասին՚ ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով 2008 թվականի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկի գործունեության տեսակները, ինչպես նաեւ նախատեսվել են սահմանափակումներ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար: Բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 4.2 մլրդ դրամ` 14.4%-ով կամ 535.7 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտահանելու եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման համար գանձված վճարների ավելացմամբ:
2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 10.3 մլրդ դրամ այլ հարկեր: Մասնավորապես, 5.7 մլրդ դրամ են կազմել ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին եւ կոնցեսիոն վճարները, 1.3 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2.1 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 882.9 մլն դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար ՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, 329.7 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերն ավելացել են 62.4%-ով կամ 4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված վճարումներով: Միաժամանակ նվազել են հարկային օրենսդրության խախտման համար գանձված տույժերն ու տուգանքները, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները:
2008 թվականի առաջին կիսամյակում պետական տուրքի գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 9.9 մլրդ դրամ` 94.1%-ով ապահովելով կիսամյակային ծրագիրը եւ 44.2%-ով` տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքն աճել է 8.5%-ով կամ 774.4 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների լիցենզավորման, օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի, դատարան տրվող հայցադիմումների ու գանգատների համար գանձվող տուրքերի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվող տուրքերի աճով:
2008 թվականի առաջին կիսամյակում պարտադիր սոցիալական ապահովության վճարներից բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 46.6 մլրդ դրամ եւ կիսամյակային ծրագիրն ապահովել 94.8%-ով: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 13.2%-ով կամ ավելի քան 5.4 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են 433.9 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ ¥նախորդ տարվա 742.5 մլն դրամի դիմաց¤, որից 150 մլն դրամը տրամադրվել է Ճապոնիայի կառավարության կողմից, շուրջ 118.8 մլն դրամ ստացվել է Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ ստորագրված աղքատության հաղթահարման նպատակով բյուջեին աջակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, 165.2 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները:
Պետական բյուջեի այլ եկամուտները 2008 թվականի առաջին կիսամյակում կազմել են շուրջ 12.9 մլրդ դրամ եւ 29.2%-ով գերազանցել կիսամյակային ծրագրային ցուցանիշը, որը հիմնականում պայմանավորված է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների բարձր ցուցանիշով (նախատեսված 105.8 մլն դրամի դիմաց ստացվել է շուրջ 2.6 մլրդ դրամ) եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերով, որոնք նախատեսված 70 մլն դրամի դիմաց կազմել են 500.1 մլն դրամ: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 38.5%-ով կամ 8 մլրդ դրամով: Վերջինս պայմանավորված է 2007 թվականին ՙԱրմենթել՚ ՓԲԸ-ի հետ կնքված հաշտության համաձայնությամբ վճարված գումարով, որը կազմել էր 4.6 մլրդ դրամ եւ ՙԶանգեզուրի ՊՄԿ՚ ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում պետական բյուջե փոխանցված գումարով, որը կազմել էր 6.8 մլրդ դրամ: Առանց նշված գումարների 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 36%-ով կամ 3.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերի եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի աճով:
2008 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 327.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով առաջին կիսամյակում նախատեսվածի 86.4%-ը: Մասնավորապես, 297.2 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 30.6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 29.8%-ով կամ 75.2 մլրդ դրամով:
Հունվար-հունիս ամիսներին կատարվել է ընթացիկ ծախսերի կիսամյակային ծրագրի 91.7%-ը` կազմելով 297.2 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերից 25.7 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 94%-ը: Պարտադիր սոցիալական ապահովության վճարներին տրամադրվել է 2.2 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսվածի 95.1%-ը: Ծառայությունների և ապրանքների ձեռք բերմանը պետական բյուջեից հատկացվել է 58.2 մլրդ դրամ, որը կազմել է առաջին կիսամյակի ծրագրի 89.3%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 5.3 մլրդ դրամ է հատկացվել պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 88%-ը, որը հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի սպասարկման ծախսերի խնայողությամբ: Մասնավորապես, նշված գումարից 3.5 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 1.8 մլրդ դրամª արտաքին պարտքի սպասարկմանը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 27%-ով` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 10.2 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 94.2%-ը: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 12.1%-ը կամ 35.9 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 30.5 մլրդ դրամը առաջին կիսամյակում նախատեսվածի 95.8%-ը¤ պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված դրամաշնորհներն են:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 34.1%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 101.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 94.9%-ը: Մասնավորապես, 77 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակների, 24.4 մլրդ դրամ` նպաստների վճարմանը:
2008 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 30.6 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 55.3%-ը: Մասնավորապես, 37.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 6.9 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2007 թվականի առաջին կիսամյակի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը նվազել են 31.3%-ով:
2008 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ¥առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի¤ կատարվել է 17 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 45.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում, ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են -8.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 20.7 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբյուրներըª 8.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 2.6 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 10.1 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից ¥արժեթղթերից¤ զուտ մուտքերը: 36.1 մլն դրամ ուղղվել է մուրհակների մարմանը: 63.8 մլն դրամ տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 201.1 մլն դրամ մուտքագրվել է նախկինում տրամադրված վարկերի վերադարձից: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 18.7 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:
Հունվար-հունիս ամիսների ընթացքում պակասուրդի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է 6.4 մլրդ դրամ` Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է շուրջ 2.5 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 374.2 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկի մարմանը, 132.5 մլն դրամ` յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը եւ 17.1 մլն դրամ` Ֆրանսիայի նկատմամբ ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման ծրագրի պարտքի մարմանը:
2008 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեից 12.5 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին, որը 30.6%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ֆինանսավորման արտաքին աղբյուրներում Վրաստանին տրամադրված վարկերից ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 28.8 մլն դրամ:
1.Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
2.2008 թվականից ՀՀ պետական բյուջեն կազմվել է ՙՊետական ֆինանսների վիճակագրություն-2001՚ ¥GFS-2001) ձեռնարկի դասակարգմանը համապատասխան, նաեւ պետական բյուջեում ներառվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեն, ուստի նախորդ տարվա հետ համեմատություններում հաշվի են առնվել նշված փոփոխությունները:
3.2008 թվականի հարկային եկամուտներում ներառվել են հանքարդյունահանման լիցենզառուների եւ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուների կողմից վճարվող ռոյալթին եւ կոնցեսիոն վճարները, որոնք 2007 թվականին հաշվառվում էին որպես ոչ հարկային եկամուտներ, հետեւաբար 2007 եւ 2008 թվականների ցուցանիշների համադրելիության նպատակով 2007 թվականի ցուցանիշներում նույնպես կատարվել են համապատասխան փոփոխություններ:

AMP
18/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
-0.22
Եվրո (EUR)
419.97
-0.98
Ռուբլի (RUR)
4.02
+0.02
Լարի (GEL)
142.84
+0.11
33477.19
+150.40
Արծաթ
396.05
-0.03