Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾԱՄԱՄԲ, ԱՐՏԱՀԱՆՄԱՄԲ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՄԲ ԿԶԲԱՂՎԵՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12/11/2009 14:07
Կիսվել

ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾԱՄԱՄԲ, ԱՐՏԱՀԱՆՄԱՄԲ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՄԲ ԿԶԲԱՂՎԵՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ութ որոշումներով գործադիրը հաստատել է ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, այդ արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, դրա առեւտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը։ Գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար կառավարությունը համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ մաքսային սահմանով ռազմական տեխնիկայի եւ մարտական զենքի, զինամթերքի, մասերի ու պարագաների տեղափոխման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի N960-Ն որոշումը։ Որոշումներով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջները բավարարող եւ համապատասխան լիցենզիա ստացած անձանց։ Հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար սահմանվել են որոշակի պահանջներ, որոնք մինչեւ վերը նշված գործողությունների կատարումը լիցենզավորված անձին պարտավորեցնում են ստանալ լիցենզավորող մարմնի թույլտվությունը։ Որոշումների ընդունումը հնարավորություն կընձեռի հաշվառել նման գործունեությամբ զբաղվող անձանց, ինչն արդյունավետ հսկողություն իրականացնելու կարեւոր նախադրյալ է։ Պետությունը հնարավորություն է ստանում հսկողություն իրականացնել նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման նկատմամբ, ինչը մեծ կարեւորություն ունի միջազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98