ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 10-ին կայացած շնորհանդեսին ներկայացվեց «Հայադարան» գրքի երկհատորյակը, որի պատրաստման ու հրատարակման գործընկերներից է նաև ՀՀ ԱԱՊ–ն։ Գրքում տպագրված ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի ուղերձում նշված է, որ այս ձեռնարկը կարևոր քայլ է Հայաստան–Սփյուռք տնտեսական կապերի ծավալման գործում և մասնավորապես՝ «Կնպաստի նոր գործարար կապերի հաստատմանը արտերկրի գործընկերների հետ» ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, նշելով Պալատի գործընկերային քայլերի միտվածությունը, երախտագիտություն հայտնեց երկհատորյակի պատրաստման և հրատարակման մասնակիցներին ու աջակիցներին այսպիսի հայանպաստ ձեռնարկի համար։