Տնտեսական

USD BUY - 367.00-0.50 USD SELL - 369.50-1.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.50-0.50
OIL:  BRENT - 105.21+4.95 WTI - 99.15+3.91
COMEX:  GOLD - 4728.10+0.16 SILVER - 85.90+6.84
COMEX:  PLATINUM - 2107.30+2.33
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 157.57+0.59 EUR/GBP - 1.1757-0.23
FOREX:  EUR/USD - 1.1757-0.23 GBP/USD - 1.3583-0.36
STOCKS RUS:  RTSI - 1126.55+2.28
STOCKS US: DOW JONES - 49704.47+0.19 NASDAQ - 26274.13+0.10
STOCKS US: S&P 500 - 7412.84+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 62417.88-0.47 TOPIX - 3840.93+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 26406.84+0.05 SSEC - 4225.02+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10269.43+0.36 CAC40 - 8056.38-0.69
STOCKS EUR:  DAX - 24350.28+0.05
11/05/2026  CBA:  USD - 368.96-0.05 GBP - 501.42-0.58
11/05/2026  CBA:  EURO - 434.23+0.09
11/05/2026  CBA:  GOLD - 56244-31 SILVER - 956.58+3.43
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է KFW ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
13/11/2009 17:16
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է KFW ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին։

Տիգրան Սարգսյանը ողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին` դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան։ Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ։ Սա նաև միջազգային կազմակերպությունների կարծիքն է։ ՀՀ վարչապետն առանձնակի անդրադարձ է կատարել KfW բանկի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին, որ 2004-2005 թթ. համարվել է աշխարհում լավագույն փորձառությունը։ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է հետագայում աշխատել ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ։ Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է գործակցության հետագա խորացմամբ բազմաթիվ ոլորտներում` թե” տնտեսության, թե” գիտության ու կրթության բնագավառներում։

Ամփոփելով հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին հաջողություններ է մաղթել դեսպանին և ողջունել երկկողմ հարաբերությունները զարգացնելու դեսպանի պատրաստակամությունը։

AMP
11/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.96
-0.05
Եվրո (EUR)
434.23
+0.09
Ռուբլի (RUR)
4.9961
+0.0489
Լարի (GEL)
137.67
+0.18
56244
-31
Արծաթ
956.58
+3.43