Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 3 ԴԵՊՔ
13/11/2009 19:43
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 3 ԴԵՊՔ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են առանց պետական գրանցման և համապատասխան փաստաթղթերի գործող հերթական արտադրամասերը: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերն այս անգամ արձանագրվել են Քանաքեռավան և Զովունի գյուղերում:
 
Դադարեցվել է ջահերի ապօրինի արտադրությունը Քանաքեռավանում
 
Մի դեպքում` Քանաքեռավանում, ապօրինի գործունեություն ծավալողը` Վլադիմիր Բադունցը, զբաղվել է ջահերի արտադրությամբ: Բացի արդեն իսկ իրացված արտադրանքի, Նաիրիի հարկային տեսչության աշխատակիցների այցի պահին արտադրության փուլում է եղել ևս 30 ջահ:
Վ. Բադունցին առաջադրվել է տուգանք, ապօրինի արտադրամասի գործունեությունն էլ պարտադրվել է դադարեցնել` մինչև համապատասխան փաստաթղթերի ձեռք բերումը:
 
Հրուշակեղենի արտադրություն` Զովունիի գոմում
 
Իսկ Զովունիում բացահայտված դեպքը ոչ միայն ապօրինի ձեռնարկատիրություն էր, այլ նաև հիգիենայի տարրական կանոններին անգամ չհամապատասխանող արտադրություն: Գյուղի բնակիչ Արտյոմ Պողոսյանը որոշել էր հրուշակեղենի արտադրություն ծավալել հենց գոմում: Իր աշխատանքի ընթացքում նա հասցրել է իրացնել այդ «արտադրամասում» պատրաստված մեծ քանակությամբ հրուշակեղեն: Հարկային տեսուչների այցի պահին արտադրամասում արձանագրվել է ևս 250կգ պատրաստի արտադրանք:

Ա.Պողոսյանին առաջադրվել է տուգանք: Արտադրամասի գործունեությունը դադարեցվել է` մինչև պետական գրանցում ստանալը:
 
Մետաղապլաստե դռների և պատուհանների ապօրինի արտադրություն
 
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեկ այլ դեպք է բացահայտել պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը:
Իրացնելով օպերատիվ տվյալները` Խորհրդայինի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Դավիթ Բեկ փողոցում գործող ապօրինի արտադրամաս. Երևանի բնակիչ Արմեն Ռուբենյանը զբաղվել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությամբ` առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6