Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ» ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
18/11/2009 16:16
Կիսվել

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ» ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 18-ին, նախարարությունում կայացել է Թբիլիսի-Երևան երկաթուղային գծի վերկանգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվետվության նախագծի շնորհանդեսը:

Եվրահանձնաժողովի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականցված Թբիլիսի-երևան երկաթգծի վերկանգնման տեխնիկատնտեսական  ուսումնասիրության նախագծի աշխատանքները կատարվել են  մեկ տարվա ընթացքում:

Ինչպես նշել է ծրագրի ղեկավար  պարոն Ջովաննի Մաստրանդեան,   տեխնիկատնտեսական  ուսումնասիրության աշխատանքները շատ ծանր  և աշխատատար են  եղել, քանի որ  երկաթգծին վերաբերող տվյալների որոշ մասը  ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ պահպանվածն էլ  արդեն շատ հնացած է եղել:

Ծրագրի ղեկավարը ներկայացրել է Երևանից մինչև Վրաստանի սահմանը 101 կմ երկարությամբ Թբիլիսի –Երևան երկաթգծի, վերականգնման հնարավոր երեք տարբերակները, ինչպես նաև Իջևան – Հրազդան երկաթգծի վերականգնման այլընտրանքային տարբերակը:

Ըստ նրա, և դեպի Վրաստան, և դեպի Ադրբեջան գնացող երկաթգծերի վիճակը անմխիթար է, և նրանց շահագործման նորմալ վիճակը ապահովելու  համար չափազանց մեծ աշխատանք է անհրաժեշտ կատարել : Ջ. Մաստրանդեան նշել է, որ  կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կդժվարացնեն երկաթգծի վերականգնման և վերագործարկման աշխատանքները: Այդ խնդիրները, մասնավորապես, կապված են երկաթգծի  հատակագծի, որի շառավիղների նեղության պատճառով գնացքները  դանդաղ են շարժվում, գծերի տեխնիկական վիճակի, լեռնային մի քանի կամուրջների վերակառուցման, ինչպես նաև ենթակառուցվածքների և ազդանշանային համակարգի չափազանց հանացած լինելու հետ:

Նա նշել է նաև, որ 101 կմ երկարությամբ Թբիլիսի-Երևան երկաթգծից առավել վատ վիճակում է գտնվում 60 կմ-ը, իսկ 40-ը` ոչ այնքան: Հետևաբար, ծրագրի ղեկավարը առաջարկեց այն վերականգնել ոչ ամբողջությամբ , այլ` մասնակի,  ինչը կտևի մոտ 6-8 տարի:

Շահագրգիռ գերատեսչություններին առաջարկվել է մինչև նոյեմբերի վերջը ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ ներկայացված հաշվետվության  վերաբերյալ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2