Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԻ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ
18/11/2009 17:08
Կիսվել

ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԻ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է «ԱրմենՏել» և «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «IP»  տարանցման ծառայությունների համար սահմանել առավելագույն սակագին` ամսական կտրվածքով 174 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից: Ներկայում «ԱրմենՏել»-ի կողմից նշված ծառայությունների համար առավելագույն ամսական գինը 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի համար 431 հազար դրամ է, նվազագույնը` 306 հազար: «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» ընկերության մոտ այդ գները համապատասխանաբար 301 հազար և 277 հազար դրամ են: Գների ուսումնասիրությունը թույլ է տալիս ակնկալել, որ Հայաստանում 2010-ի հունվարի 1-ից ինտերնետի սակագները կնվազեն մոտ 50 տոկոսով:
Նշված ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «IP» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է համապատասխան բանաձևի հիման վրա` կախված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված` դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքի մեծությունից: Ներկա փոխարժեքի պարագայում միջազգային «IP» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ամսվա կտրվածքով ստացվում է մոտ 174 հազար դրամ`ներառյալ ԱԱՀ: Դա շուրջ 2 անգամ ցածր է 2009թ. 1-ին կիսամյակում վերոհիշյալ ընկերությունների կողմից առաջարկված փաստացի միջին սակագնից: Նիստի ժամանակ ներկայացվեց, որ 2009թ. հոկտեմբերի 14-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած համապատասխան որոշմամբ` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական և «Ֆայբերնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները միջազգային «IP» տարանցման ծառայությունների շուկայում ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ: Հենց դրանից հետո էլ նախաձեռնվել է այդ ծառայության սակագնի հաշվարկման գործընթացը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2